«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպաններ Արազ Օզբիլիսն ու Ռաֆայել Կարիոկան ոչ մեծ վնասվածքների պատճառով անավարտ են թողել թիմի մարզումները։ Այդ մասին հաղորդվում է կարմրասպիտակների կայքում։
Մնացած ֆուտբոլիստները աշխատել են լրիվ բեռնվածությամբ։
Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Սպարտակը» դեկտեմբերի 1-ին հանդիպելու է նիժեգորոդյան «Վոլգայի» հետ։
17 տուրի արդյունքներով՝ կարմրասպիտակները աղյուսակում զբաղեցնում են 3-րդ տեղը՝ 33 միավորով։ 1-ին և 2-րդ տեղերում գտնվող թիմերը՝ «Զենիթն» ու «Լոկոմոտիվը», ունեն 36-ական միավոր։