տուն Սպորտ Սպարտակը պարտվեց Թերեքին. Մովսիսյանն ու Օզբիլիսը մասնակցեցին հանդիպմանը (տեսանյութ)

Սպարտակը պարտվեց Թերեքին. Մովսիսյանն ու Օզբիլիսը մասնակցեցին հանդիպմանը (տեսանյութ)

90
0

1364560

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Գրոզնիի «Թերեքը» հյուրընկալել էր Մոսկվայի «Սպարտակին»։

Հանդիպման հենց առաջին րոպեին տանտերերին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, աչքի ընկավ կիսապաշտպան Մաուրիսիոն։

41-րդ րոպեին «Սպարտակի» հարձակվող Լուկաս Բարիոսը վնասվածք ստացավ, ում փոխարեն խաղադաշտ մտավ վնասվածքից նոր ապաքինված, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 63-րդ րոպեին խաղադաշտ մտավ նաև մեր մյուս հայրենակիցը՝ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Բավական լարված խաղում այլ գոլեր չգրանցվեցին։ «Սպարտակը» 3 կարևոր միավոր կորցրեց։