տուն Սպորտ Սպարտակը դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

Սպարտակը դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

55
0

hoparinyo

Մոսկվայի «Սպարտակը» «Տոսնոյի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից։

Մեկնարկային րոպեներից տանտերերի կազմում խաղադաշտ էին դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Վերջինս փոխարինվեց 71-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում (113′) «Տոսնոյին» հաջողվեց գրավել «Սպարտակի» դարպասը, գրանցել մրցաշարի ամենամեծ անակնկալն ու դուրս գալ քառորդ եզրափակիչ։