2020 թվականը նախորդ տարիների նման եւս խոստանում է առատ լինել աստղային համերգներով։ Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ գարնանը կամ ամռան սկզբին հնարավոր է Հայաստանում մենահամերգով հանդես գա ռուսական էստրադայի ուկրաինական ծագմամբ հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան. երգչուհու հետ այժմ բանակցություններ են տարվում։
Լոբոդան երգել է հանրահայտ «ՎԻԱ Գրա» խմբում, սակայն որոշելով շարունակել մենակատարողական կարիերան, թողել է խումբը։ Այժմ նա հանդես է գալիս որպես մեներգչուհի։
2009-ին Սվետլանա Լոբոդան «Եվրատեսիլ»-ում ներկայացրեց Ուկրաինան՝ «Be My Valentine!» երգով։
Երգչուհուն առանձնապես հաջողություն բերեց «Революция» երգը՝ դառնալով լուրջ հիթ մենակատարողական արվեստում։