տուն Հասարակություն Սպասվում են անձրև և ամպրոպ

Սպասվում են անձրև և ամպրոպ

375
0

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ի կեսօրից հետո առանձին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունիսի 14-ի ցերեկը և 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: