Նոյ
Noah
)
Paramount Pictures ընկերություննը էկրանավորել է Նոյի և Մեծ ջրհեղեղի մասին աստվածաշնչյան հայտնի պատմությունը: Ճանաչված ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին նկարահանումներում ընդգրկել է իրապես աստղային դերասանական կազմ՝ Ռասել Քրոու, Էնթոնի Հոփքինս, Ջենիֆեր Քոնելի, Էմմա Ուոթսոն և այլք: Ռեժիսորը խոստովանել է , որ աշխարհի վերջի, անհավատների կործանման, տապանի կառուցման և Աստծուն մինչև վերջին շունչը հավատարիմ Նոյի մասին պատմող սյուժեն վաղ պատանեկան տարիքից հուզել է նրան:
Պրեմիերա` 27.03.2014
Վտանգավոր պատրանք
The Necessary Death of Charlie Countryman
)
Չարլիին հետևում են օտար մարդկանց մահվան տեսիլքներ: Փորձելով մեկուսանալ Բուխարեստում, նա սիրահարվում է երիտասարդ թավջութակահարուհի Գաբիին, ում նախկին ամուսինը սպառնում է սպանել: Չառլին հայտնվում է տարօրինակ ու վտանգավոր խաղում, որտեղ նրա հիմնական հակառակորդը հենց ինքն է: Գլխավոր դերակատարն է Շայա Լաբաֆը: Մոտ երկու ժամ տևողության ֆիլմը կինոսերներին կպահի լարվածության մեջ:
Պրեմիերա` 20.03.2014
Իվ Սեն Լորան
Yves Saint Laurent
)
Այս տարի հանդիսատեսի դատին է հանձնվելու Սեն Լորանին նվիրված միանգամից երկու ֆիլմ,որոնցից մեկը՝ Ջալիլ Լեսպերի կենսագրական կինոդրաման, հավանության է արժանացել Yves Saint LAURENT նորաձության տան համահիմնադիրի կողմից: Ֆիլմում ներկայացված են ոչ միայն Սեն Լորանի և Բերժեի փոխհարաբերությունները, այլև 21-ամյա դիզայները Քրիստիան Դիորի վախճանից հետո գլխավորեց վերջինիս հիմնած նորաձության տունը:
Պրեմիերա` 20.03.2014
Աղբյուրը՝ El.am կայք: