Երեկ ռուսական ոստիկանությունում հայտնել են, որ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանվածն Ուզբեկստանի քաղաքացի է։
Հիշեցնենք, որ հենց այս շրջանում էին ծավալվել լայնամասշտաբ բախումներ, որոնք հետևանք էին ադրբեջանցու կողմից 25-ամյա երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության։ Որոշ լրատվամիջոցներ Ուզբեկստանի քաղաքացու սպանությունը Շչերբակովի սպանության համար վրեժ են որակել։