տուն Քաղաքական Միջազգային Սպասված պատասխան. Մոսկվայում ծեծի է ենթարկվել եվրոպական պետության դիվանագետը

Սպասված պատասխան. Մոսկվայում ծեծի է ենթարկվել եվրոպական պետության դիվանագետը

163
0

url

Երեկ երեկոյան անհայտ անձինք Մոսկվայում ծեծել են Նիդերլանդների դեսպանի օգնականին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին։

Ոստիկանությունում ասել են, որ դեսպանի օգնականը դիմել է իրենց՝ պատմելով, որ մի խումբ անհայտ անձինք իրեն ծեծել են, իսկ պատի թողել են գրություն՝ սրտի պատկերով, որի վրա գրված է եղել (ԼԳԲՏ — լեզբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսֆիստիտ)։

Սա ռուսական կողմի յուրօրինակ պատասխանն էր հոլանդացիներին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռուսաստանցի դիվանագետը բերման էր ենթարկվել ոստիկանություն Ամստերդամում, սակայն ժամեր անց առանց բացատրության ազատ էր արձակվել։ Ռուսաստանը պահանջել էր նման վերաբերմունքի համար ներողություն խնդրել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here