տուն Լուրեր Սպասում են նախարարության պատասխանին

Սպասում են նախարարության պատասխանին

170
0

ՀՀ-կառավարություն

AraratNews.am-ը արդեն իսկ ներկայացրել էր, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը եզդիական գյուղերում մանկապարտեզների բացակայության խնդրով դիմել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին և Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին:

Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինն ուսումնասիրության է ուղարկել «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կառավարությանն ուղղված նամակը: Այս մասին AraratNews.am-ը տեղեկացավ Կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչությունից:

Մենք փորձեցինք տեղեկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկելու բարձրաձայնված խնդրի կապակցությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ խնդրով իրենք դիմել են տարածքային կառավարման նախարարությանը և դեռևս սպասում են պատասխանի. «Մեր կողմից գրությամբ հարցումներ է ներկայացվել տարածքային կառավարման նախարարություն: Սպասում ենք գրության պատասխանին»,-նշված էր Էլինար Վարդանյանի պատասխանում:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մամե Ամիրյանը հույս հայտնեց, որ որևէ կերպ խնդրին լուծում կտրվի և եզդի երեխաները գյուղերում հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ և ստանալ նախադպրոցական կրթություն.«Հուսանք գոնե մեկ եզդիաբնակ գյուղում մանկապարտեզ կհիմնվի, որը հնարավորություն կտա մեր երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ, ինչը մենք շատ ենք կարևորում»,-ասաց Մամե Ամիրյանը: