տուն Լուրեր Սպասում ենք նոր օդային հոսանքների ներթափանցման. Սուրենյան

Սպասում ենք նոր օդային հոսանքների ներթափանցման. Սուրենյան

1202
0

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական, 0-ից բարձր։  Օրինակ, եթե առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -5․․․-8 աստիճան ցուրտ, ապա արդեն նոյեմբերի 28-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2․․․+4 աստիճան տաքության սահմաններում։ Տեղումներ կանխատեսվում են միայն նոյեմբերի 28-ին, հատկապես լուսադեմին։ Մնացած օրերեին հանրապետությունում գերակշռելու է փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ»։