տուն Տնտեսական Սպառողական վարկերի տրամադրումը նախորդ շաբաթվա ընթացքում Արդշինբանկում բարձր են գնահատում

Սպառողական վարկերի տրամադրումը նախորդ շաբաթվա ընթացքում Արդշինբանկում բարձր են գնահատում

219
0

Նախորդ շաբաթվա ընթացքում Արդշինբանկ է ներկայացվել սպառողական վարկերի ավելի քան 6,700 հայտ, որից Բանկի կողմից շաբաթվա ընթացքում տրամադրվել են ընդհանուր ծավալով 2,1 մլրդ դրամից ավել սպառողական վարկեր: Սպառողական բոլոր վարկատեսակների մասով դիմումների թիվը բանկում կայուն բարձր են գնահատում, տրամադրվել են ակնթարթային վարկեր, որի գրեթե կեսը բանկի մոբայլ հավելվածի միջոցով, աշխատավարձային վարկեր, վարկային գծեր, ուսանողական վարկեր, ինչպես նաև գրավով ապահովված վարկեր:

Հիշեցնենք, որ դրանից մեկ շաբաթ առաջ, բանկի տրամադրված սպառողական վարկերի ընդհանուր ծավալը եղել է 1,8 մլրդ դրամ: Սովորաբար սպառողական վարկավորման շուկան սկսում է վերականգնվել առաջիններից մեկը և այդ փաստի վառ ապացույցն է այն հանգամանքը, որ վերջին մի քանի շաբաթվա  ընթացքում Արդշինբանկը արձանագրում է սպառողական վարկերի տրամադրման ծավալների կայուն աճ: