տուն Քաղաքական Հայաստան Սպառնալիքի լեզուն մեզ համար անընդունելի է. Տաթևիկ Հայրապետյանը՝ Հասանովի հայտարարության մասին (տեսանյութ)

Սպառնալիքի լեզուն մեզ համար անընդունելի է. Տաթևիկ Հայրապետյանը՝ Հասանովի հայտարարության մասին (տեսանյութ)

273
0
Տաթևիկ Հայրապետյան

Աժ հայտարարություններրի ժամին «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանն այն մասին, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձրացել է․

«Ոչ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները՝ մենք դրա ականատեսն ենք եղել տարիներ շարունակ, մի կողմ թողենք, որ սա հստակ քարոզչական բնույթ ունի։ Մյուս կողմից, իրականում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո։ Եվ ընդհանրապես՝ սպառնալիքի և սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է»: