տուն Քաղաքական Միջազգային Սպանվել է Իրաքում և Սիրիայում Ալ-Կաիդայի ներկայացուցիչը

Սպանվել է Իրաքում և Սիրիայում Ալ-Կաիդայի ներկայացուցիչը

177
0

06

Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, նախօրեին Սիրիայում սպանվել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման՝ Իրաքի և Սիրիայի իսլամական պետության (ԻՍԻՊ) առաջնորդ Աբու Աբդալլահ Ալ-Լիբին։

Թեպետ Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակը հերքում է, որ նրա սպանության ետևում կանգնած է հենց ինքը, սակայն բոլոր փաստերը վկայում են, որ Ալ-Լիբին սպանվել է հենց Ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Բանն այն է, որ ընդդիմադիր «Ազատ բանակում» շատերը հանդես են գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանության դեմ՝ ցանկանալով ստեղծել ժողովրդավարական պետության, մինչդեռ «Ալ-Կաիդայի» գրոհայիններն այլ նպատակներ են հետապնդում։

Անցած շաբաթ գրոհայինները գրավել էին Սիրիայի Ազիզ քաղաքը, որից հետո սիրիացի երիտասարդ ակտիվիստները սկսել էին «ԻՍԻՊ-ն ինձ չի ներկայացնում» ակցիան։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Ակտիվիստներից մեկը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «նրանք (Ալ-Կաիդան) պարտվել է ամերիկացիներին Աֆղանստանում, և իրանցիներին՝ Իրաքում։ Հիմա նրանք ցանկանում են կռիվ գցել սիրիացիների միջև, ովքեր պայքարում են քրեական ռեժիմի դեմ»։

Հիշեցնենք, որ 2011-ի մարտից սկսված բախումների հետևանքով Սիրիայում տարբեր տվյալների համաձայն զոհվել է 100 հազար մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here