Կիրակի երեկոյան անհայտ անձինք սպանել են Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադիին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Սպանությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Թեհրանի արևելյան արվարձաններից մեկում։ Ոստիկանությունում կարծում են, որ մարդասպանը երթևեկելիս է եղել փոխնախարարի հետ միևնույն մեքենայում։
Ռահամաթաբադին այնքան էլ հայտնի անձ չէր նախագահ Հասան Ռուհանիի նոր ձևավորած կառավարությունում։ Սակայն որոշ վերլուծաբաններ այս սպանությունը կապում են Ռուհանիի միջազգային գործունեության հետ։ Իրանի նոր նախագահն ակտիվ բանակցում է Արևմուտքի հետ պատժամիջոցների վերացման հարցով։ Երկու օր առաջ Ժնևում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները «Վեցյակի» հետ, որտեղ թեպետ համաձայնագիր չի ստորագրվել, սակայն դրանց արդյունքը բոլոր կողմերը շատ դրական են համարում։