տուն Հասարակություն Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 17-ին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 17-ին

264
0

Գիշերը «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանված Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին՝ Ոստիկանության ակադեմիայում:

Հիշեցնենք, «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ոստիկանի վրա կրակոց է արձակվել իր իսկ ծառայողական զենքից՝ 16-ամյա անչափահասի կողմից, որը 18-ամյա եղբոր հետ միասին նախ գողություն է կատարել գեղեցկության սրահներից մեկից, այնուհետ՝ դիմադրություն ցույց տվել ոստիկաններին:

Եղբայրները հայտնաբերվել են ձերբակալվել են, նրանց բնակության վայրից՝ Պռոշյան գյուղի տնից հայտնաբերվել է նաեւ ատրճանակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here