Այսօր՝ հունվարի 6-ին Իրանում տեղի է ունենում ամերիկյան հատուկ գործողությունների հետևանքով Բաղդադում սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը:
Թաղման արարողության ժամանակ սպանված բարձրաստիճան հրամանատարի դուստր Զեյնաբը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին սև օրեր են սպասվում:
Գեներալի դուստրը Թրամփին նախազգուշացրել է, որ իր հոր մահվամբ ոչինչ չի ավարտվում:
Հիշեցնենք, որ Սոլեյմանիի սպանությունը միջազգային մեծ աղմուկ է հանել, Թեհրանն ու Վաշինգտոնը հանդես են գալիս միմյանց հասցեին խիստ մեղադրանքներով, Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ, բացի այդ՝ հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:
Վիդեո նվագարկիչ
00:00
00:00