Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների եւ իրավապահ այլ մարմինների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 23.55-ին, ՀՀ պետական սահմանի հատման ապօրինի փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերվել է 45-ամյա Ռուբեն Ս.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2019 թ. մարտի 7-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի /Սպանությունը/ մեղադրանքով:
Ռուբեն Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի ՁՊՎ: