Վորոնեժի մարզի իրավապահ մարմինները պարզում են տեղի 24-ամյա բնակչի սպանության հանգամանքները։
Ինչպես հաղորդում է «Вести Воронеж» հրատարակչությունը, սպանությունը կատարվել է երեկ առավոտյան, երբ երիտասարդը Nissan ավտոմեքենայով դուրս է եկել տնից։ Անծանոթը կրակել է մեքենայի պատուհանին։ Ստացած հրազենային վիրավորումներից տղան տեղում մահացել է։ Նախնական տվյալներով՝ կրակել են «Մակարով» տիպի ատրճանակից։ Մարդասպանը անմիջապես դիմել է փախուստի։
Տղան հայ գործարարի որդի էր: Ընտանիքը վաղուց ապրում էր Վորոնեժի մերձակայքում: Տնից ոչ հեռու սրճարան կա, որը պատկանում է հայ ընտանիքին:
Ծանոթները կարծում են, որ հանցագործի թիրախը կարող էր լինել սպանվածի հայրը, քանի որ մեքենան, որում սպանվեց որդին, պատկանում էր գործարարին։