տուն Տնտեսական «Սպայկայում» աշխատակիցների կրճատումների գործընթաց է սկսվել

«Սպայկայում» աշխատակիցների կրճատումների գործընթաց է սկսվել

303
0

«Սպայկայում» աշխատակիցների կրճատումների գործընթաց է սկսվել։ Ապրիլի 8-ին ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումից, ապա 1 միլիարդ դրամ «փրկագին» վճարելով ազատ արձակվելուց հետո ընկերության գործերը վատացել են եւ հիմա չեն կարգավորվում։ Այս մասին գրում է hraparak.am-ը: Ստորև ներկայցնում են հարցազրույցը՝ առանց խմբագրման:

Հիշեցնենք․ տնօրենը մեղադրվում էր հարկերը թաքցնելու մեջ։ Մեզ հասած տեղեկություններով՝ ընկերությունում վիճակն այնքան վատ է, որ ոչ միայն աշխատակիցներ են ազատվում, քանի որ այն նախագծերը, որոնց համար նրանք աշխատանքի էին ընդունվել, չեղարկվել են, այլեւ լուրջ ֆինանսական դժվարություններ կան։ Առհասարակ՝ բեռնափոխադրումների ծավալն էականորեն կրճատվել է։ Մեր տեղեկությունները հաստատեց ընկերության՝ զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

— Ո՞ւմ եք կրճատում, հիմնակա՞ն աշխատողներ են, թե՞ պայմանագրային։

— Մենք այս տարի պետք է 100 մլն դոլարի ներդրումներ անեինք, քրեական գործի հետ կապված՝ դա օրակարգից ժամանակավոր դուրս է եկել։ Մենք պետք է կառուցեինք 50 հեկտար նոր ջերմոցներ։ Քանի որ այս պրոյեկտը ժամանակավորապես դադարեցվել է, մենք հավելյալ աշխատողներ էինք ընդունել աշխատանքի՝ հիմնականում տեխնիկական եւ ադմինիստրատիվ ուղղություններով, այս պահին կարիք չկա, որ աշխատեն, դրա համար արդյունավետության բարձրացման շրջանակներում որոշակի կրճատումներ կան։

— Ի՞նչ ներդրումային ծրագիր էր եւ հնարավո՞ր է կրկին վերագործարկվի։

— Ծրագիրը ֆինանսավորում էր Եվրասիական զարգացման բանկը, վարկի ֆինանսավորման շրջանակներում հատկացվող գումարների մի մասը հատկացվել էր, սակայն ընկերության տնօրենի ձերբակալությունից հետո բանկը ժամանակավորապես կասեցրեց ֆինանսավորումը, եւ այդ պրոյեկտը ժամանակավորապես չեղարկվեց։ Այդ ներդրման շրջանակներում 50 հեկտար ջերմոց էր կառուցվելու, մոտ հազար նոր աշխատատեղ էր ստեղծվելու։ Մինչեւ այս տարվա վերջը մենք, ընդհանուր առմամբ, պլանավորել էինք 1200 նոր աշխատատեղ ստեղծել, սակայն այդ ամենը չեղարկվեց։ Այդ պրոյեկտի վերագործարկումն ուղիղ կապ ունի քրեական գործի արագ ավարտի հետ։

— Ընկերության տնօրենն ազատ է արձակվել, այժմ նա անձա՞մբ է զբաղվում ընկերության ղեկավարմամբ։

— Այո, նա ազատ է արձակվել մայիսին՝ անազատության մեջ 25 օր պահվելուց հետո, ընկերության կառավարմամբ զբաղվել է ազատ արձակման հենց հաջորդ օրվանից, բայց քրեական գործի շրջանակներում մենք խնդիրներ ունենք՝ հիմնականում մեր ֆինանսական գործընկերների հետ կապված։ Դրանք տեղական եւ արտասահմանյան բանկերն են, եւ կարելի է ասել՝ օպերատիվ կառավարման ճգնաժամի մեջ ենք գտնվում, փորձում ենք այդ ամենը հարթել, այս պահի դրությամբ ընկերությունում ճգնաժամ կա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here