Սոֆի Մխեյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորապես համոզված եմ, որ որոշ ինտերնետային կայքերում տեղադրված ապատեղեկատվությունը չի կարող թյուրիմացության մեջ գցել ինձ հարազատ մարդկանց և իմ երկրպագուներին: Հուսով եմ, որ իմ անվան շուրջ նման շահարկումներ այլևս չեն լինի, հակառակ դեպքում դրանով կզբաղվեն իմ իրավաբանները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նման իրավիճակներում աջակցում և հավատում են ինձ»:
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Երիտասարդական Լիգան (ՄԵԼ) հայտարարել էր, թե հայ բազմաթիվ աստղեր հարում են այս կամ այն աղանդին: Իսկ այսօր երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը և դերասան Սոս Ջանիբեկյանը, որոնց անունները շոշափվել էին հիշյալ հայտարարության մեջ, հերքեցին որևէ աղանդի իրենց պատկանելու մասին լուրը: |