Ինչպես պնդում է Independent պարբերականը, Սոֆի Մարսոն եւ Կատրին Դընյոֆը վիճել են Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրուհու պատճառով: Մարսոն Օլանդին անվանել է ոչնչություն, քանի որ վերջինս դավաճանել է կնոջը, իսկ Դընյոֆը վերջինիս հետ չի համաձայնվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը մեկ տարի շարունակ դավաճանել է կնոջը` Վալերի Տրիերվեյլերին սիրուհու` Ժյուլի Գայեյի հետ: Երբ սիրավեպի մասին հայտնի դարձավ լայն հասարակությանը, երկրի նախագահը հայտարարեց, որ ամուսնալուծվում է:
— Նա իրեն պահել է վերին աստիճանի անպարկեշտ ձեւով: Ինչպես կարելի էր այդքան երկար խաբել քաղաքացիական կնոջը: Եվ այդ մարդը ղեկավարում է երկիը: Նա ուղղակի ոչնչություն է;- ասել է 47-ամյա Սոֆի Մարսոն:
Կատրին Դընյոֆն իր հերթին ասել է.
— Միշտ զարմացել եմ, թե ինչպես են ոմանք հեշտությամբ քննարկում ուրիշի անձնական կյանքը: Կարելի է կարծել, որ խոսքը գնում է Ձեր ընկերուհու ամուսնու մասին: Ես երբեք չէի համարձակվի այդպես արտահայտվել երկրի ղեկավարի մասին, ինչ էլ որ նա արած լիներ: Ընդ որում, կարեւոր չէ, ես նրան սատարում եմ, թե` ոչ: Դա ուղղակի անպարկեշտություն է: