«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է 2013 թվականից սկսած բարեգործական ծրագրի իրականացումը հատուկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: Այսօր ՀՊՃՀ-ում «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Խաչատուր Սուքիասյանը բուհի 20 ուսանողներին հանձնեց հիմնադրամի կողմից սահմանված Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակները՝ յուրաքանչյուր ուսանողին նվիրելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ միջազգային քարտեր՝ 250.000–ական ՀՀ դրամի առկայությամբ:
Կրթաթոշակի արժանացող ուսանողների ընտրությունը կատարվել է բուհի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի այն ուսանողների միջև, ովքեր ուսուցման տարիներին ցուցաբերել են բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական գործունեություն են ծավալել: Կրթաթոշակային այս ծրագիրը գործելու է 5 տարի շարունակ:
ՀՊՃՀ ուսանողներին տրվող այս կրթավճարի նպատակն է խթանել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին՝ կադրերի հայաստանյան դաշտը համալրելով հմուտ և բանիմաց երիտասարդ մասնագետներով: