Ռոդ Այլենդի Պրովիդենտ քաղաքում գտնվող Բրաունի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սուրճի մեկ այլ կարևոր հատկություն, գրում է NHS Choices-ը:
Փորձագետները նշում են, որ ցանկալի է սուրճը կանոնավոր կերպով խմել, քանի որ օրական 4 բաժակ սուրճը նվազեցնում է rosacea-ի վտանգը 20%-ով:
Rosacea-ն՝ քոր առաջացնող կարմիր բծերի տեսքով մաշկային քրոնիկ հիվանդություն է:
Հետազոտողները նշում են, որ այս անուշաբույր խմիչքը նվազեցնում է մաշկի կարմրությունը հակաբորբոքային հատկությունների և արյան անոթների նեղացման շնորհիվ:
Նախկինում գիտնականներն ասում էին, որ սուրճը անփոխարինելի միջոց է սրտի հիվանդության, քաղցկեղի, շաքարախտի և դեպրեսիայի դեմ: