տուն Տնտեսական Սուրճի գներն անկում են ապրել

Սուրճի գներն անկում են ապրել

178
0

10_coffee_0001

Արաբիկա տեսակի սուրճը միջազգային շուկաներում արժեզրկվել է մոտ 3 տոկոսով, ինչն ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից: Գներն անկում են ապրել մասնավորապես Բրազիլիայում և Կոլումբիայում, որոնք այդ ըմպելիքի հումքի արտադրման ամենախոշոր շուկաներն են: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այս տարի Բրազիլիայում եղանակային պայմաններն իդեալական են, ինչը թույլ կտա արտադրել 55-60 մլն պարկ սուրճ (յուրաքանչյուր պարկը կշռում է 60կգ):

ԱՄՆ-ում արտադրությունը կարող է հասնել 53,7 մլն պարկի, իսկ Կոլումբիայում մինչև 10,8 մլն պարկի, ինչը մոտավորապես մեկ միլիոն պարկով ավելի է կանխատեսվածից: Ռոբուստա տեսակի սուրճն էժանացել է 0,9%-ով` մինչև 1,524 դոլար մեկ ֆունտի համար: Իսկ Նյու Յորքի բորսայում ֆյուչերսային գները նվազել են 25%-ով: Ռոբուստա տեսակի սուրճի գների անկումը պայմանավորված է Վիետնամում ռեկորդային բերքով: Այս տեսակից պատրաստվում է լուծվող սուրճն ու էսպրեսոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here