տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ներկայացել է ոստիկանություն

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ներկայացել է ոստիկանություն

105
0

surik-khachatryan-liska-goris

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը հարբած վիճակում, ընկերների հետ ծեծել է Գորիսում հայտնի Կուլակի որդիներին` 33-ամյա Արթուրին և 23-ամյա Գոռին և տարել անհայտ ուղությամբ: Քիչ առաջ araratnews.am-ի լրագրողը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե ինչ նորությույն կա գործի հետ կապված: Ոստիկանությունից մեր լրագրողին փոխանցել են, որ Էյներ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանության բաժին, և որ կատարվում է հետաքննություն: