Այսօր հայտնել էինք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սուրիկ Խաչատրյանի պաշտպանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով դեռեւս չի ներգրավվել, ինչպես նաեւ առաջադրված քրեական հոդվածներին ծանոթ չէ․ «Պարոն Խաչատրյանի հետ ես չեմ խոսել դեռ։ Ինքն արտերկրում է գտնվում վաղուց, վիրահատվել է, բժշկական կենտրոնից դուրս չի գրվել»։
Ըստ պաշտպանի՝ Սուրիկ Խաչատրյանին հրավիրել են հարցաքննության, սակայն նա տեղեկացրել է, որ գտնվում է արտերկրում․ «Հրավիրել են հարցաքննության, քանի որ դեռ դուրս չի գրվել, բնականաբար, չէր կարող գալ»։