տուն Քաղաքական Սուրեն Պապիկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

154
0

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։  Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ։

Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության եւ էներգարդյունավետությանը վերաբերող թեմաներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here