ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:
Ինչպես իր «Ֆեյսբուքի» էջում հայտնում է Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը, թեստի պատասխանը բացասական է, ինչպես նախարարի այնպես էլ՝ նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը, իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ ինքնամեկուսացել էր՝ նախարարության վարակակիր աշխատակիցների հետ շփում ունենալու պատճառով: Առաջին թեսի պատասխանը բացասական էր: