տուն Լուրեր Բլոգ Սուրենյանցը համ Լֆիկին է գովում, համ Եվրոպական ընտրությունից ու պետականությունից է խոսում

Սուրենյանցը համ Լֆիկին է գովում, համ Եվրոպական ընտրությունից ու պետականությունից է խոսում

240
0

suren_s

Անդրանիկ Իսահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էս մեր վայ քաղաքագետների ու քաղաքական մեկնաբանների մեջ ամենօրիգինալ տիպաժը էն Սուրենյանց Սուրիկն ա: Իրոք օղբաթ դեմք ա: Ասենք՝ մարդը մի ձեռով Լֆիկի գլխավոր տոպկիչ-պիառշիկություն ա անում, մյուս ձեռքով վերամբարձ տեքստեր է գրում պետականության, ազատության, անկախության, եվրոպական ընտրության, Մաքսային միության սարսափելիության և այլ գլոբալ թեմաների մասին:

Մինչդեռ ճանաչող մարդիկ ձեզ կպատմեն Սուրենչիկի մասին, որ նա դասական երկերեսանի ու քցող տիպ է, որի համար չկա ոչ մի սկզբունք ու սրբություն, բայց դա էլ մի կողմ, ասենք՝ ինձ իրոք զարմացնում ա, թե ի՞նչ կարգի անմեղսունակ պետք է լինի մեկը, որ սաղ օրը Լֆիկին գովերգի ֆեյսբուքում, իսկ հետո խոսի եվրոպական ընտրության կարևորության կամ ազատ-անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին:

Ախր, սուրենչիկ ջան, դու քո գործերով մարմնավորում ես այն բոլոր բացասական աբների թերմացքը, որոնց երեսից էսօր մարդիկ թքում գնում են երկրից, մնացողների զգալի մասն էլ գերադասում է լինել ռուսական գավառ, քան անկախ պետություն: Դու ո՞ւմ աչքերին ես ուզում թոզ փչած լինես, երբ երկար-բարակ վերլուծում ես, օրինակ, Ուկրաինայի ասոցացում չստորագրելու որոշումը ու քֆրտում ես Ռուսաստանին պախանություն անելու համար, եթե նույն օրը կարող ես լակած վիճակում հայտնվել լրագրողների մոտ ու հավաստիացնել, որ քո արդար կամքով ես եկել սատարելու Լֆիկին Փակ Շուկայի մոտ:

Էս ո՞վ են սրանք, արա, լրիվ ցնդել են ու կորցրել են կապը իրականության հետ: Իրանց թվում ա, որ եթե իրենք են բութ կամ էլ հիշողությունից թույլ՝ բոլորն են այդպիսին ու չեն հասկանում, թե ինչ թռչուններ են տարբեր ու տարատեսակ Սուրենյանցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here