տուն Լուրեր Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրենին նկատողություն է հայտարարվել, ուսուցիչն ազատվել է աշխատանքից. մարզպետ

Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրենին նկատողություն է հայտարարվել, ուսուցիչն ազատվել է աշխատանքից. մարզպետ

230
0

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,-գրել է նա։