Թել Ավիվի դատարանը որոշում է կայացրել 6 տարվա ազատազրկման դատապարտել Երուսաղեմի նախկին քաղաքապետ Ուրի Լուպոլյանսկուն՝ կաշառակերության մեղադրանքով։ Բացի այդ, վեց տարի անց նա ստիպված մեկ տարի կանցնի փորձաշրջան և կվճարի մոտ 145 հազար դոլարի տուգանք։
Այս տարվա մայիսի այս նույն գործով ութ տարվա ազատազրկման է դատապարտվել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը։ Նա դարձել է այդ երկրի առաջին վարչապետը, ով անզատության է դատապարտվել։ Դատավորը Լուպոլյանսկու կոռուպցիոն գործողությունները որակել է որպես դավաճանություն։
Մեղադրող կողմի տվյալներով, որոնք հետագայում հաստատվել են, Օլմերտը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Երուսաղեմում Holy Land թաղամասի կառուցման ժամանակ ստացել են մեծ գումարներ՝ կառուցապատողներին տարբեր արտոնություններ տալու համար։