Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ և այսօր Մեծ Բրիտանիայում մոլեգնում է վերջին 20 տարում բրիտանական կղզիներում ամենաուժեղ փոթորիկներից մեկը: «Սուրբ Հուդա» անունը կրող փոթորկի պատճառով այսօր Լոնդոնի հանրահայտ «Հիթրոու» օդանավակայանում չեղյալ են հայտարարվել կամ հետաձվել են ավելի քան 130 չվերթներ:
Հայտնի է, որ որոշ շրջաններում դադարեցվել է երկաթգծային հաղորդակցությունն, իսկ Անգլիայի հարավ-արևելքում և Ուելսում առանց հոսանք է մնացել 40 հազար մարդ: Տեղի իշխանությունները զգուշացնում են հնարավոր ջրհեղեղների մասին: Բրիտանացի օդերևութաբանները «Սուրբ Հուդային» արդեն համեմատել են 1987 թվականին մոլեգնած փոթորկի հետ, որը երեք ժամում Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում խլել էր 20 մարդու կյանք:
Գիշերվա ընթացքում ուժեղ քամու պատճառով Ֆրանսիայի հյուսիսում մոտ 75 հազար տուն մանցել է առանց էլեկտրամատակարարման: