Այս երկուշաբթի Հնդկաստանում ապրող հնգոտանի կովը «ծնունդ է տվել» 33-րդ տղա երեխային։ Բոլոր այն կանայք, ովքեր երեխա չեն ունենում կամ ցանկանում են տղա ունենալ, այցելում են այն տուն, որտեղ պահում են հնգոտանի «սուրբ» կովին և նրանց ցանկությունն իրականանում է։
Սակայն այս երկուշաբթի տեղի է ունեցել մի այլ նշանակալի իրադարձություն։ Կովի տերը՝ Ռաջուն պատմել է, որ այս շաբաթ մի կին, որը նույնպես դիպչել էր կովի հինգերորդ ոտքին, եռյակ է ունեցել և բոլորը․․․ տղա։ «Ես չգիտեմ, թե դա ինչպես է տեղի ունենում», — ասել է Ռաջուն։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Ռաջուն երազում է կովին տեղափոխել Եվրոպա կամ Ամերիկա և երջանկացնել այնտեղի ծնողներին։ Պարբերականը գրում է, որ ինչպես ասիական շատ երկրներում, «տղան ավելի արժեքավոր է», քանի որ այն ավելի մեծ բարիք է ստեղծում ընտանիքի համար։