տուն Քաղաքական Սուտ ու կեղծիք տարածողը. պատգամավորը՝ Միքայել Մինասյանին

Սուտ ու կեղծիք տարածողը. պատգամավորը՝ Միքայել Մինասյանին

314
0

ԱԺ պատգամավոր Միքայել Մինասյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Երկու տարի անընդմեջ սեփական հեռուստաալիքներով և կայքերով սուտ ու կեղծիք տարածողը, ժողովրդին ստի ու կեղծիքի տեռորի ենթարկողը խոսում է ճշմարտության և սուտ բացահայտելու մասին։

Մեր գործն ու նպատակն արդար է և մենք հավատարիմ ենք մնում մեր հռչակած նպատակներին և երազանքին։

Փառք մեր երկրին, երիցս փառք մեր ժողովրդին, որ հեղափոխությամբ ազատագրեց մեր երկիրը պետության թշնամիներից և ոճրագործ մարդասպաններից։

Ահա թե ինչու նաև Ազգային ժողովը պետք է ժամ առաջ հանդես գա անցած առնվազն 20 տարիների պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականով»: