Մի քանի շաբաթ առաջ գնումներ կատարելը սովորական բան էր. և խոսքը վերաբերում է ամենաառաջնայիններին: Հենց այս բնաբանով է BBC-ն սկսում իր համանուն վերնագիրը կրող հոդվածը:
Հենց այս արտահայտություններն է՝ «ամենաանհրաժեշտը» և «որքան հնարավոր է ավելի քիչ», իր ելույթում կիրառել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ խոսելով այն միջոցառումների մասին, որոնք պետք է ձեռնարկվեն կորոնավիրուսի համաճարակի բռնկման պայմաններում:
Նա նաև առաջարկել է, հնարավորության դեպքում, օգտվել տնային առաքման ծառայություններից:
Բայց ինչպե՞ս դա անել՝ առանց առողջությանը մարտահրավերներ նետելու, և ինչպե՞ս անվտանգ խանութ գնալ:
Ի՞նչ մարտահրավերներ կան խանութներում
Վարակը տարածվում է այն ժամանակ, երբ վիրուսակիրը հազում կամ փռշտում է, և վիրուսի կաթիլները բառացիորեն օդ են ընկնում:
Ինչ-որ մեկը կարող է ներշնչել այդ կաթիլները, քանի դեռ դրանք օդում են, կամ դիպչել այն մակերեսին, որի վրա դրանք «նստել են»:
Հետևաբար, գնալով խանութ և շփվելով այլ մարդկանց հետ, մենք ամեն անգամ ռիսկի ենք դիմում:
Ահա թե ինչու է այդքան կարևոր մարդկանց միջև երկու մետր անվտանգ հեռավորությունը, իսկ բրիտանական շատ խանութների ադմինիստրացիան ապահովում է, որպեսզի այդ կանոնը պահպանվի:
Ըստ Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Սալի Բլումֆիլդի՝ սուպերմարկետները վիրուսը փոխանցելու կատարյալ վայր են:
«Շատ մարդիկ դիպչում են ապրանքին և փոխանցում այն, դիպչում են դրամարկղի հենաշարժիչին, սեղմում են ավտոմեքենաների կայանատեղիներում և բանկային տերմինալների կոճակները, վերցնում և այնուհետև նետում են թղթե անդորրագրերը: Էլ չեմ խոսում այն մասին, որ մարդիկ իրար չափազանց մոտ են գտնվում»,- բացատրել է Բլումֆիլդը:
Ռիսկերը նվազեցնելու մի քանի եղանակ կա.
- Խանութ գնալուց առաջ և հետո՝ 20 վայրկյանի ընթացքում ձեռքերն օճառով լվացեք կամ ախտահանեք ալկոգենային միջոցներով,
- Հիշեք, որ մակերեսները կարող են աղտոտվել. ձեր դեմքին մի դիպչեք մթերային սայլակին, զամբյուղին, սննդի տուփերին և ցուցափեղկերին ձեռք տալուծ հետո,
- Օգտվեք չհաղորդակցվող վճարման եղանակներից:
Ո՞րն է գնումների վտանգը
Ոչ մի ապացույց չկա, որ վիրուսը փոխանցվում է սննդի միջոցով: Եվ, ամենայն հավանականությամբ, բարձր ջերմաստիճանում եփելու պայմաններում այն կանհետանա:
Սննդի ստանդարտների բրիտանական կայքում առաջարկներ են տեղադրվել այն մասին, թե ինչ ջերմաստիճանի պայմաններում է անհրաժեշտ եփել սնունդը:
Պրոֆեսոր Բլումֆիլդի կարծիքով, ամենամեծ սպառնալիքը փաթեթավորումն է, որին հարյուրավոր ձեռքեր են դիպչում:
«Այն ամենը, ինչ վաճառվում է քաշով և անցնում է վաճառողների ձեռքերով, պետք է մանրակրկիտ լվացվի հոսող ջրի տակ և չորացվի»,- ասում է գիտնականը:
Որքանո՞վ է անվտանգ տնային առաքումը
Տնային պայմաններում առաքումը նախընտրելի է խանութ գնալուց, քանի որ այդպիսով գոնե խուսափում եք այլ հաճախորդների հետ շփումից:
Բայց փաթեթավորումից կամ առաքողից վարակվելու ռիսկը պահպանվում է: Այս պարագայում խորհուրդ է տրվում մուտքի դռան վրա նամակ գրել, որպեսզի տոպրակները դրա մոտ թողնեն, առաքիչը դռան զանգը տա և հեռանա՝ ապահով հեռավորություն պահպանելով:
Իսկ ի՞նչ խորհուրդ տալ այն կամավորական խմբերի անդամներին, որոնք հոգ են տանում թույլերի և տարեցների մասին:
Խորհուրդը նույնն է. սերտորեն չհաղորդակցվեք նրանց հետ, ում օգնում եք, իսկ տարեցներին, իրենց հերթին, խորհուրդ է տրվում, որ իրենց ստացած գնումների նկատմամբ ախտահանիչ միջոցներ կիրառեն, որը մեկ րոպեի ընթացքում կչեզոքացնի վիրուսը:
«Խանութից դեպի ձեր տուն առաքումն ավելի քիչ ռիսկային գործոններ է պարունակում, քան կամավոր օգնականի այցելությունը ձեր բնակարան»,- ասում է Սասեքսի համալսարանի վարակաբան պրոֆեսոր Ալիսոն Սինքլերը:
Որոշ մասնագետներ նաև խորհուրդ են տալիս համաճարակի ընթացքում պլաստիկ տոպրակները միայն մեկ անգամ օգտագործել:
Այն բանից հետո, երբ ռեստորանները ստիպված էին փակել, շատերն անցան առևտրի:
Հեղինակավոր և այլ լիցենզավորված ռեստորանները թույլ չեն տա իրենց խախտել որակի և հիգիենայի չափանիշները, ուստի նրանցից սնունդ պատվիրող հաճախորդների համար ռիսկերը նվազագույն են:
Ինչ վերաբերում է արկղերին, որոնցում սննդամթերքը փաթեթավորված է, ապա դրանց պարունակությունը պետք է անմիջապես տեղափոխվի ափսե, բեռնարկղը պետք է դուրս նետվի և աշխատողի ձեռքերը մանրակրկիտ պետք է լվացվեն՝ խորհուրդ է տալիս Սալի Բլումֆիլդը՝ Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցից:
Տվյալ պայմաններում ավելի լավ է պատվիրել թարմ մթերքներից պատրաստված տաք սնունդ՝ հում բաղադրիչներ պարունակող սառը ուտեստների փոխարեն:
«Պիցցան, օրինակ, մի քանի րոպե կարող եք միկրոալիքային վառարանում պահել, եթե շատ մտահոգված եք ստացված ուտելիքի անվտանգությամբ», — խորհուրդ է տալիս Բլումֆիլդը։
Օլյա Շահինյան