տուն Հասարակություն Սուիցիդից տարեկան մահանում է 1 մլն. մարդ. պատճառներ, նախանշաններ

Սուիցիդից տարեկան մահանում է 1 մլն. մարդ. պատճառներ, նախանշաններ

246
0

Hraparak.am-ը գրում է.

Այսօր, երբ ինքնասպանությամբ կյանքն ավարտելու կամ ինքնասպանության փորձ կատարելու մասին լուրերի պակաս, ցավոք, չենք զգում, որոշեցինք անդրադառնալ այս թեմային: Ինքնասպանության մասին ունեցած մեր գիտելիքը կարող է օգնել մեզ մեր մտերիմների մոտ նկատել սուիցիդալ վարքի նախանշաններ եւ ժամանակին ձեռք մեկնել նրանց:

Ինքնասպանությունների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է: Առողջության պահպանման միջազգային կազմակերպության վիճակագրությամբ` տարեկան սուիցիդից մահանում է շուրջ 1 մլն մարդ, իսկ 20 մլն մարդ ինքնասպանության փորձ է կատարում:

Ինքնասպանության ճանապարհով ավելի շատ մարդ է մահանում, քան բոլոր ռազմական հակամարտություններում` միասին վերցրած: Այսպես` սուիցիդը զբաղեցնում է 8-րդ տեղը մահվան պատճառների շարքում եւ առաջին տեղը` բռնությամբ կատարվող մահերի շարքում: Վերջին 60 տարվա ընթացքում սուիցիդների թիվն աճել է 60%-ով, իսկ մանկական ու դեռահասության սուիցիդներն աճել են 30 անգամ: Այսինքն` սուիցիդների հաճախականությունն այս պահին 100 000 բնակչության համար 14-16 է: Սուիցիդները հանդիպում են տարիքային բոլոր խմբերում` երեխաների, դեռահասների, մեծահասակների, տարեցների մոտ: Ինքնասպանությունը պայմանավորված չէ նաեւ գենդերային տարբերակմամբ: 

Մանրամասն՝ սկզբնաբյուրում