Հարավային Սուդանում նավի կործանման հետևանքով ջրասույզ է եղել գրեթե 300 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Այս մասին հաղորդում է Ahram Online-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սպիտակ Նեղոսի վրա: «Մահացել է 200-300 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Բոլորը ջրասույզ են եղել»,- նշում է կայքը: Նշվում է, որ բոլոր մահացածները փախստականներ էին, ովքեր լքում էին երկիրը միջէթնիկական բախումների հետևանքով: