Հռոմի պապ Ֆրանցսիկոս Առաջինն ընդունել է Սուդանում մահապատժի ենթարկված, այնուհետև հրաշքով երկրից փախած սուդանցի կինը։ Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Այս հանդիպումը «Հռոմի պապի կողմից մերձեցման նշան է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են իրենց կրոնի համար»,- ասել է Վատիկանի տեղեկատվության ծառայության պատասխանատու Ֆրեդերիկո Լոմբարդին։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանցիսկոսը կնոջն ընդունել է իր ամուսնու՝ Դաբիել Վանիի և երկու երեխաների հետ, որոնցից մեկը ծնվել է բանտում։
Հիշեցնենք, որ Սուդանի իշխանությունները Մերիամին դատապարտել էին մահապատժի այն բանի համար, որ նա ընդունել էր քրսիտոնեություն և ամուսնացել քրիստոնյայի հետ։ Ավելի ուշ Սուդանի իշխանությունները նրան ազատ էին արձակել, ինչից հետո կինը հնարավորություն է ստացել լքել երկիրը։