Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը շարունակելու է կծոտել իր մրցակիցներին խաղադաշտում։ Այսպիսի կարծիք են հայտնել մի խումբ մարզական հոգեբաններ The New Scientist կայքում։
Նրանց կարծիքով՝ Սուարեսի՝ կծոտելու հակումները պայմանավորված են մրցակիցներին գերազանցելու բուռն ցանկությամբ բոլոր առումներով։ Մինչդեռ բոլոր այն մարդիկ, ովքեր սովորական կյանքում կծում են, պարզապես անդաստիարակ են։ Նրանք վստահ են, որ Սուարեսը կշարունակի այս գործելաոճը, եթե չփորձի վերահսկել իր ագրեսիան և չուղղի այն ճիշտ հունով։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը վերջին երկու օրը դարձել է լրահոսի թիվ մեկ հերոսը՝ կծելով Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին։ Նման քայլի նա դիմել էր նաև նախկինում, ինչի պատճառով որակազրկվել էր երկար ժամանակով։