տուն Սպորտ Սուարեսը կարող էր դառնալ 2014թ. Աշխարհի առաջնության լավագույն խաղացողը. Փորձագետ

Սուարեսը կարող էր դառնալ 2014թ. Աշխարհի առաջնության լավագույն խաղացողը. Փորձագետ

141
0

expert

Ֆրանսիացի ճանաչված մարզիչ Ժերար Ուլյեն համարում է, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող էր դառնալ Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստը, եթե չլիներ որակազրկումը։

«Նա հսկայական տաղանդի տեր խաղացող է։ Նա կարող էր դառնալ Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը, եթե շարունակեր իր ելույթները այս մրցաշարում։

Ցանկալի չէր կորցնել այսպիսի ֆուտբոլիստի։ Բայց նա թույլ տվեց սխալ, ինչն անձամբ խոստովանեց։ Սուարեսի հետ Ուրուգվայը միշտ հաղթում էր։ Իսկ Կոլումբիայի հետ խաղում ուրուգվայցիները դեռ շոկի մեջ էին»,- ասել է Ուլյեն։

Հիշեցնենք, որ Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է՝ Ուրուգվայի հավաքականի հետ 9 խաղով, ինչպես նաեւ 4 ամսով՝ բոլոր հանդիպումներից՝ հակառակորդին կծելու պատճառով։

Իտալիայի հետ հանդիպման 80-րդ րոպեին ուրուգվայցին կծել է Թուրինի Յուվենթուսի պաշտպան Ջորջո Կյելինիին, սակայն խաղի գլխավոր դատավոր Մարկո Ռոդրիգեսը չէր նկատել այդ էպիզոդը։