տուն Լուրեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը երկրում տիրող վիճակի վերաբերյալ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը երկրում տիրող վիճակի վերաբերյալ

152
0

1387178497,9316Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, վերլուծելով 1991 թ-ից մինչև այսօր մեր Հայրենիքում վարվող ներքին քաղաքականությունը, արձանագրում է.

Մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փոխում են անձանց, բայց ոչ երբեք համակարգը:

  1. Այս համակարգը կոչված է հարուստին հարստացնելու և աղքատին ավելի աղքատացնելու:
  2. Վերջին 24 տարիների ընթացքում իրար հաջորդող իշխանությունների թեթև ձեռքով ոչնչացվել և օտարին է հանձնվել Հայաստանի ազգային հարստությունը, որը հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանության կարևորագույն՝ բաղկացուցիչ մաս:
  3. Հայաստանն այլևս սուվերեն պետություն չէ ներքին ռեսուրսների օգտագործման առումով: Առկա համակարգը կուլ է տվել Հայաստանի էներգետիկ, հանքարդյունաբերական, արտադրական համակարգերը, տեղական արտադրողը խեղդված է, իսկ Հայաստանից ամեն տարի դուրս են բերվում միլիարդավոր դոլարների հասնող գումարներ:
  4. Հայաստանում առկա է ընկերային անարդարության մի համակարգ, որը երկիրը տանում է դեպի գաղութացման:
  5. Հայաստանում շատ մեծ թվերի է հասնում արտագաղթն ու գործազրկությունը, իսկ աշխատավոր զանգվածը, որի հիմնական գործատուն օլիգարխիան է, զրկված է սեփական իրավունքները պաշտպանելու գեթ մեկ տարրական հնարավորությունից:
  6. Հայաստանում չեն գործում աշխատավոր մարդուն պաշտպանելուն ուղղված արհմիությունները, խախտված է  վիճակում է 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը:

Ելնելով այս ամենից և փաստելով, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական համակարգը, ՍԴՀԿ-ն կոչ է անում բոլոր ձախ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին օր առաջ համախմբվել և ստեղծել  ամուր և միասնական միություն՝  հանուն սոցիալական արդարության և օլիգարխիկ համակարգի դեմ քաղաքական պայքար սկսելու համար: Այս նպատակով ՍԴՀԿ-ն սկսում է խորհրդակցություններ առանց բացառության բոլոր ձախ ուժերի, այդ թվում նաև ձախակողմյան գաղափարախոսություն կրող անհատների հետ, ընդհանուր միասնական պլատֆորմ ստեղծելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արդեն 2014 թ-ի սկզբին կտեղեկացնի հանրությանը իր գործողությունների և անելիքների մասին:

ՍԴՀԿ  մամլո դիւան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here