տուն Քաղաքական Միջազգային Սոցիալիստները հանձնում են շատ քաղաքներ, բացի՝ Փարիզից

Սոցիալիստները հանձնում են շատ քաղաքներ, բացի՝ Փարիզից

96
0

Anne Hidalgo

Երեկ Ֆրանսիայում տեղի է ունեցել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը։ Իշխող սոցիալիստական կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Ֆրանսուա Օլանդը, պարտվել է շատ խոշոր քաղաքներում, բացի Փարիզից։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Փարիզի պատմության մեջ առաջին անգամ այն կղեկավարի կին քաղաքական գործիչ։ Սոցիալիստ Ան Իդալգոն 9 տոկոսով առաջ է անցել իր հիմնական ընդդիմախոս՝ աջ-կենտրոնամետ Նատալի Կոստյուշկո Մորիզեից՝ հավաքելով ընտրողների ձայների 54,5%-ը։ Այս պաշտոնում նա կփոխարինի 13 տարի Փարիզը ղեկավարած Բերտրան Դելանոեին։ Վերջինս, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի վարչապետ, քանի որ սոցիալիստական կուսակցության պարտությունը շատ շրջաններում զգալի է։

Միջին թվով բնակչություն ունեցող շատ քաղաքաներում հաղթել են նախկին նախագահ Նիկոլա Սարոկզիի կողմնակիցները։ Ընտրություններում մոտ 10 տոկոս ձայն է հավաքել աջ ծայրահեղական «Ազգային ճակատը», որը գլխավորում է Մարին Լե Պենը։ Նրա կուսակիցները կղեկավարեն 11 քաղաքներ։