տուն Լուրեր Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

125
0

1387806984,7022Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երևանաբնակ զինհաշմանդամներին և նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաև ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։

Ծրագրում ընդգրկված են արցախյան պատերազմի 110 զինհաշմանդամներ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here