տուն Լուրեր Սոցապ նախարարությունը պատրաստակամ էˋ 6-ամյա Հակոբին նորից հետազոտություն անցկացնել

Սոցապ նախարարությունը պատրաստակամ էˋ 6-ամյա Հակոբին նորից հետազոտություն անցկացնել

92
0

SZCpjR6Qv7fNLBuYZTyVdyH1yx ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմիˋ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ 6-ամյա Հակոբ Կուրեղյանի խնդրին, որ օրեր առաջ մեր լրատվամիջոցը անդրադարձել էր: Հիեցնենք, որ 6-ամյա տղան ունի երեւանյան հիվանդություն: Նրա ծնողները պայքարում են, որպեսզի երեխան հաշմանդամության կարգ ստանա, սակայն փորձաքննական հանձնաժողովը չի հատկացնում: «Վերադաս մարմինը ուսումնասիրել է երեխայի փաստաթղթերը  եւ օբյեկտիվ զննում անկցացնելուց հետո մասնագետները գրել են, որ Կառավարության 13.06 2003 որոշմանˋ հավելված 1-ինˋ 3-րդ կետի համաձայնˋ հաշմանդամ երեխային կարգավիճակ չեն կարող սահմանել, քանի որ անհրաժեշտ ախտորոշիչ բուժական վերկանգնողական միջոցառումների ընթացքում երեխայի մոտ ֆունկցիայի խանգարում չի հայտնաբերվել: Իսկ այդ կետում ասվում է, եթե երեխան ունի հիվանդություն, վնասվածք, խեղում, զարգացման արատ եւ ունի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարում, որը բերում է կենսագործունեության որեւէ  աստիճանի սահանափակման, ապա ճանաչվում է  հաշմանդամ երեխա եւ ստանում այդ կարգավիճակը»,-ասում է Անուշ Սիմոնյանը:   Ըստ մասնագետիˋ 6-ամյա Հակոբի մոտ հաստատված է, որ կա հիվանդություն, բայց այդ հիվանդությունը այնքան բարդացված չէ, որ հաշմանդամություն սահմանելու համար հիմք հանդիսանա: «Այժմ նախարարի հանձնարականով` Արաբկիր բժշկական կենտրոնում գլխավոր մասնագետի, մանկաբույժի եւ բաժնի պետի հետ պայմանավորվել ենք, որ նորից ստացիոնար հետազոտություն անցկացվի, քննություն կատարեն`ավելի խորացված եւ մայիս ամսին նոր բժշկական փաստաթղթերըˋ էպիկրիզը, տարածքային մարմնում նորից վերաքննեն: Մենք պատրաստ ենք ընդունել իրենց, եթե բուժական հիմնարկը կհիմնավորի»,-ասում է Անուշ Սիմոնյանը: