տուն Քաղաքական Հայաստան Սոցալական աշխատողը տնայցերի համար կվճարվի. նախարար

Սոցալական աշխատողը տնայցերի համար կվճարվի. նախարար

249
0

ԱԺ-ում ընթացող նիստի ժամանակ սոցապնախարար Զարուհի Բաթոյանը պատասխանեց գործընկերների հարցերին:

ԼՀԿ պատգամավոր Գորգիսյանի հարցին, թե այս օրերին գործազրկությամբ պայմանավորված՝ կլինի ՍԱՏԲ հաստատություններ մարդկային հոսքերի մեծացում, ինչ աշխատանքներ են իրականացվում: Արդյոք պլանավորվում է բազաների ամբողջացում, տվյալների բազաների շտկումների ի՞նչ ընթացակարգ կա:

Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Զարուհի Բաթոայնն ասաց. «Բյուջեով նախատեսել ենք, որ տնային այցերի ժամանակ աշխատակիցը կվարձատրվի, տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա մոնիթորինգ իրականացնել տնային այցերի իրականացման ուղղությամբ: Թվայնացվում են տեղեկատվական բազաները, պետք է ունենանք համապարփակ ամբողջական բազա: Այս հարցը օրակարգում է»:

Զ. Բաթոյանը խոսեց նաև այն հարցի մասին, թե ինչու չեն սոցիալական աշխատանքի պարտականությունները կատարում բուհերն ավարտած սոցաշխատողները: Նախարարն ընդգծեց. «Ունենք կենսամակարդակը բարձրացնելու և աշխատանքը գնահատելու խնդիր, այդ թվում՝ աշխատավարձերի, կարողությունների զարգացման միջոցով: Սոցիալական աշխատող ասվածը այն դասական ընկալումը չունի Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում է»:

Հայկ Մագոյան