ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Լոս Անջելեսում սփյուռքահայերի առաջ ելույթից հետո մամուլի ասուլիս է տվել: Նա խոսել է նաև Սորոսի ազդեցության մասին թավշյա հեղափոխության վրա:
Կառավարության ղեկավարը նախ տեղեկացրել է՝ Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկացել է նրա հետ հանդիպել, բայց աշխատանքային գրաֆիկի պատճառով հանդիպումը չի եղել:
Վարչապետը եւս մեկ անգամ հերքել է արտաքին ուժի միջամտության լուրերը թավշա հեղափոխության վրա: «Էս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոսին կամ նման ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: