տուն Լուրեր Բլոգ Սովորական երևույթ դարձած կրակոցներին զուգահեռ սովորական երևույթ է դարձել ՀՀ ԱԳՆ-ի քար...

Սովորական երևույթ դարձած կրակոցներին զուգահեռ սովորական երևույթ է դարձել ՀՀ ԱԳՆ-ի քար լռությունը

216
0

ministry-of-forign-affairs-armenia-hotel-eduardo-ernekyan

«Հենց նոր կարդում էի Տավուշի մարզի գնդակոծված Վազգաշեն գյուղի գյուղապետի մեկնաբանությունը. բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկա, գնդակոծությունն էլ խուճապ չի առաջացնում, որովհետև սովորական երևույթ է դարձել: Բայց այս պարզ բառերի մեջ մի սատանա է թաքնված, որովհետև սովորական երևույթ դարձած կրակոցներին զուգահեռ սովորական երևույթ է դարձել ՀՀ արտաքին գերատեսչության քար լռությունն այս կապակցությմաբ:
ԱԳՆ-ի անիմաստ, անհասականալի ու հանցավոր լռությունը զզվացրել է արդեն բոլորին և ոնց հասկանում եմ նաև բանակին, որն անուղղակի մեեսիջ է ուղղարկել մեր վայ-դիվանագետներին, թե բա իրար եկեք, այ խելոքներ: Մասնավորապես խոսքը գնում է այն հանգամանքի մասին, որ ՊՆ մամլո ծառայությունը՝ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ հայակական կողմը պատասխան կրակ չի բացել, որովհետև ունեցել նման հրաման Սեյրան Օհանյանի կողմից:
Պարզ ասած բանակը ասում է ԱԳՆ-ին. «Իրար եկեք արա, շուխուռ արեք, բողոքի նոտաներ ուղղարկեք ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ համանախագահող երկրներ… մի բան արեք, մի բան ասեք, որ Ադրբեջանը գնդակոծում է սուվերեն հայաստանի անձեռնմեխլի տարածքը»…
Բայց դե ոնց որ միշտ մեր ԱԳՆ-ը ավելի կարևոր գործեր ունի՝ ա լյա Տուվալույի հետ դիվանագիտական հարաբերություններ բացելու ու ֆրանկոֆոն երկրների ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու համար:
Էս տարվա մեջ արդեն 4-րդ անգամ եմ գրում այսօրինակ թեմաների մասին ու 4-րդ անգամ եմ կոչ անում մեր բեզձելնիկ դիվանագետներին կամ զբաղվել գործով, կամ էլ իրանց կանտոռի դռները փակել ու գնալ պարապուրդի:
Վա՞տ են սրանք, պետք ա թուրքը ԱԳՆ-ի շենքի դե՞մը կանգնած լինի, որ վերջապես մի բան ձեռնարկեն»:

Կոստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here