տուն Լուրեր Սոս Սարգսյանի սթափեցնող խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունենալու ենք. ՀՀ...

Սոս Սարգսյանի սթափեցնող խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունենալու ենք. ՀՀ վարչապետ

388
0

arm138026801320

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար:
Կիսում եմ վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Աղբյուր` 1in.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here