տուն Քաղաքական Միջազգային Սոչիում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Սոչիում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

289
0

12

Այս պահին Ռուսաստանի հարավում` Սոչի քաղաքում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Համատեղ նկարահանումից հետո նախագահները հանդիպել են նեղ կազմով: Քննարկվող հիմնական թեմաներն են Աֆղանստանից եկող վտանգները, այդ թվում` հաշվի առնելով 2014-ին Աֆղանստանից անվատնգությանն աջակցող ուժերի դուրս բերումից հետո: Քննարկվելու է նաև տաջիկա-աֆղանական սահմանն ամրացնելու հարցը, ինչպես նաև Սիրիայի հիմնահարցը:

«ՀԱՊԿ-ն չի կարող շրջանցել այնպիսի լուրջ խնդիր, ինչպիսին սիրիական հակամարտությունն է», — ասել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը` բացելով գագաթնաժողովի նիստը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here