Սանկ-Պետերբուրգում ընթացող ձմեռային միջազգային թատերական փառատոնին «Մահը Վենետիկում» ներկայացումից առաջ, ներկայացման ռեժիսոր Թոմաս Օստերմայերը հայտարարել է, որ իրենք կարող էին փառատոնին ամենևին չմասնակցել՝ իրենց բողոքն արտահայտելով Ռուսաստանում «հակամիասեռական» օրենքների դեմ: Նա նշել է, որ թատերականացումը նվիրված է երկրում միասեռական համայնքին: Այն մասին գրում է The Guardian-ը:
Պարբերականը շարունակում է «Սա առաջին անգամը չէ, երբ մշակույթը ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցողների իրավունքները սահմանափակող քաղաքական բանավեճերի կենտոնում է հայտնում»: The Guardian-ը օրինակ է բերում, թե ինչպես Վալերի Գերգիևի համերգների առիթով Լոնդոնում և Նյու-Յորքում պիկետներ էին կազկակերպվում՝ երաժշտի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մտերմության պատճառով:
Հոդվածագիրը եզրափակելով՝ հիշեցնում է, որ Սոչիի ձմեռային Օլիմպիադային 100 օրից պակաս ժամանակ է մնում և եզրակացնում է, որ Օլիմպիադան բողոքարկողների թիվը կարող է ավելանալ: